Բելգիական կուսակցությունը հաստատել է. Ցեղասպանությունը ժխտելու համար թուրք պատգամավորը կհեռացվի![]() 15 դեկտեմբերի 2015 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն (Centre démocrate humaniste; CDH) կուսակցության քաղաքական բյուրոն վերջնական որոշում է կայացրել իր շարքերից հեռացնել թուրքական ծագմամբ պատգամավոր Մահինուր Օզդեմիրին, որը հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է կուսակցության պաշտոնական կայքը: Մահինուր Օզդեմիրին Ցեղասպանության ժխտման համար հեռացնելու որոշում էր ընդունվել դեռևս մայիսի 29-ին կուսակցության Էթիկայի հանձնաժողովի կողմից, սակայն ծագումով թուրք պատգամավորը բողոքարկել էր այդ որոշումը: Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն կուսակցության առաջնորդ Բենուա Լյութժենը ողջունել է կուսակցությունից Մահինուր Օզդեմիրին հեռացնելու որոշումը՝ նշելով. «Քաղաքական հանձնառությունը պահանջում է հստակություն և լիակատար հավատարմություն մեր որդեգրած արժեքներին», գրում է Armeniangenocide100.org-ը: Բելգիական «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցության նախագահ Բենուա Լյուտժենը մայիսին հայտարարել է, որ կուսակցությունում Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներ լինեն, անհապաղ կհեռացվեն: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |