Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս «լսել ԼՂ ամբողջ բնակչության ձայնը»![]() 15 դեկտեմբերի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, պատասխանելով «Սալամնյուզ» կայքի հարցմանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հանդիպման մասին ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ, հայտարարել է, որ «հարկավոր է լսել Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ձայնը», ինչպես դա անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: 2015-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ստեղծված վիճակին բանակցային գործընթացում: Մասնավորապես, կարևորվել է հրադադարի ռեժիմի խախտումները բացառող միջոցների իրականացումը: Ավելի ուշ ադրբեջանական «Թրենդը» հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քննարկվում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի փոխարինման հարցը` պայմանավորելով դա Ուորլիքի հանդիպումով Կարեն Միրզոյանի հետ: Սակայն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը հերքեց ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը: «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ կշարունակի պաշտոնավարել դեսպան Ջեյմս Ուորլիքը»,-ասվում էր դեսպանատան հայտարարության մեջ: «ԱՄՆ-ն հավատ ունի դեսպան Ուորլիքի հանդեպ և վստահություն հայտնում նրան, նա որպես համանախագահ կշարունակի իր պաշտոնավարումը», - հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատան աղբյուրը՝ պատասխանելով Turan գործակալության հարցադրմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |