Օհանյանը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ին աջակցելու մեջ![]() 16 դեկտեմբերի 2015 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 16-ին իր հույն գործընկեր Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար։ «Մեզ բոլորիս մտահոգում են հարևանների հետ խնդիրները։ Այսօր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է մեր տարածաշրջանի վրա։ Իսկ մեր տարածաշրջանում կան պետություններ` ի դեմս Թուրքիայի, որն աջակցում է «Իսլամական պետությանը»», - հայտարարել է Օհանյանը, գրում է Նովոստի Արմենիան։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կտրականապես դատապարտում է Անկարայի նման վարքագիծը, ավելին, որ դա անդրադառնում է Հայաստանի ռազմավարական գորընկերոջ` Ռուսաստանի շահերին։ Ռուսաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 2-ին հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից: RBC-ն հայտնում է, որ խոսքը մասնավորապես Թուրքիայի Դերթիյոլ և Իսանդերուն նավահանգիստների մասին է: Լուսանկարներն արված են տիեզերական հետախուզության միջոցներով, ըստ այդմ՝ բենզատարները հատել են թուրք-սիրիական սահմանը և ապօրինի նավթով ուղղվում են Թուրքիա: Հայտնի է, որ այդ նավթի մի մասը ուղարկվել է վերամշակման Թուրքիայի սահմաններից դուրս և այժմ վաճառվում է ներքին շուկայում: ՌԴ-ի ՆԳՆ-ի տվյալներով օրական թուրքական նավահանգիստներում բեռնաթափվում է առնվազն մեկ տանկեր նավթ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |