Երկրպագուների ընտրությունը. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ![]() 17 դեկտեմբերի 2015 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքը։ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Բորուսսիան» 4:1 հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ, Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ՝ հարձակման գծում աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով: Մխիթարյանը ճանաչվել էր նաև Բունդեսլիգայի 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» 2:1 հաշվով հաղթել էր «Վոլֆսբուրգին», իսկ Մխիթարյանը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ: Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում Մխիթարյանը ստացել է երկրպագուների ձայների 54%-ը: 26-ամյա ֆուտբոլիստը տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում երկրորդ անգամ անընդմեջ, գրում է Sport.times.am-ը։ Մյուս հավակնորդները զգալիորեն զիջում են Մխիթարյանին. • Վեդադ Իբիշևիչի («Հերտա») -18% • Նադիեմ Ամիրի («Հոֆենհայմ») - 10% • Շտեֆան Կիսլինգ («Բայեր») - 8% • Թիմո Հորն («Քյոլն») - 6% • Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») - 4% Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին» եւ դուրս եկել մրցաշարի հաջորդ փուլ: «Բորուսիայի» մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը: Նա դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |