33 մլն դրամ՝ ՀՀ նոր Սահմանադրության 100.000 օրինակի հրատարակմանը

33 մլն դրամ՝ ՀՀ նոր Սահմանադրության 100.000 օրինակի հրատարակմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 17-ի նիստում որոշել է ՀՀ Սահմանադրությունը 100. 000 օրինակով հրապարակելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը 2015-ի երկրորդ կիսամյակում հատկացնել 33 մլն դրամ՝ ՀՀ 2015-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ օրինակները կբաժանվեն բոլոր կառույցներին՝ նախարարություններին, մարզպետարաններին, համայնքներին:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---