Կառավարությունը մասնակի կփոխհատուցի սահմանամերձ Սևակի բնակիչների գազի և էլէներգիայի վճարը![]() 17 դեկտեմբերի 2015 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 17-ի նիստում որոշում է ընդունել սոցիալական աջակցություն կտրամադրի Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի, գույքահարկի և հողի հարկի ամբողջությամբ փոխհատուցման ձևով: 2015-ի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար նախատեսվում է աջակցություն տրամադրել բաժանորդների սպառած գազի ծավալի (մինչև 30 խմ) 50%-ի չափով, իսկ սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով, գրում է Panorama.am-ը: Նախագծով աջակցություն է նախատեսվում նաև այն բաժանորդների համար, որոնք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ չեն, սակայն հանդիսանում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդներ: Վերոնշյալ բաժանորդների համար «ՀԷՑ»-ի 2015-ի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվում է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար: Սոցիալական աջակցություն է տրամադրվում նաև ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարի վճարման ուղղությամբ: Կարդացեք նաև՝ 130 մլն դրամ՝ Տավուշի սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքների վերականգնմանը ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |