«Գազպրոմը» պահպանում է գազի արտոնյալ գինը Հայաստանի համար` 110 դոլար հազար խորանարդ մետրի համար 7 դեկտեմբերի 2006 - 13:16 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ» ընկերությունը հաստատել է, որ կպահպանի գազի արտոնյալ գինը Հայաստանի համար: Երեւանը «երկնագույն վառելիք» կստանա վճարելով 110 դոլար հազար խորանարդ մետրի համար: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավարի մամլո քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը: Ընդ որում այդ պայմաններով գազը կառաքվի մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը: «Մենք այդպես ենք պայմանավորվել, ստորագրելով համաձայնագիր երեք տարվա ընթացքում գազի գինը անփոփոխ թողնելու վերաբերյալ»,-ասել է նա, ընդգծելով, որ փոխարենը «Գազպրոմը» կավելացնի իր բաժնեմասը «Հայռուսգազարդում»: Նա նշել է, որ Հայաստանի հանդեպ կիրառվել է այս մոտեցումը, քանի որ նա համաձայնվել է կիսել գազային իր ակտիվները: Անդրկովկասի մյուս երկրներին` Ադրբեջանին եւ Վրաստանին, ինչպես նախկինում, առաջարկվում է գազը գնել 230 դոլարով, հաղորդում է Neftegaz.ru-ն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |