ՌԴ նախագահ. «Թուրքական հոսքը» կիրագործվի միայն Բրյուսելի գրավոր երաշխիքների առկայության դեպքում![]() 17 դեկտեմբերի 2015 - 16:58 AMT PanARMENIAN.Net - «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը կիրականացվի, եթե Թուրքիան ներկայացնի Բրյուսելի երաշխիքները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր տարեկան մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն: «Մեզ հարկավոր է, որ Եվրահանձնաժողովը գրավոր երաշխիքներ տրամադրի, որ բոլոր երթուղիները, այդ թվում նաև Թուրքիայի տարածքով հնարավոր երթուղին, ոչ միայն իրագործելի է, այլ նաև գերակա և կստանա Եվրահանձնաժողովի աջակցությունը: Այ եթե թուրք գործընկերներն այդպիսի թուղթ ներկայացնեն «Գազպրոմին» Բրյուսելից, մենք առաջ կշարժվենք: Բայց հիմա, ցավոք, դեռ նման բան չկա»,-ասել է Պուտինը: «Թուրքական հոսք» գազատարը կոչված է ռուսական գազը հասցնել Եվրոպա, սակայն նախագիծը սառեցվել էր նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումից առաջ: Նախագիծը հարցականի տակ հայտնվեց նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից և դրան հաջորդած ՌԴ պատժամիջոցների լույսի ներքո: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը չէր բացառել, որ «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Աքքույու» ատոմակայանի նախագծերը ևս կարող են հայտնվել պատժամիջոցների ցանկում: Մինչդեռ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հայտնել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Աքքույու» ատոմակայանի կառուցման վերաբերյալ բանակցությունների կասեցման մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |