ԱԳ նախարար. Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում ոչ ՀՀ-ի, ոչ համանախագահների առաջարկների հետ![]() 19 դեկտեմբերի 2015 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Բեռնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ կողմերի մոտեցումները չեն համընկնում: «Այս հանդիպման ժամանակ կողմերն արտահայտեցին իրենց մոտեցումները խնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահների ներկայացրած տարբեր տարրերի ու սկբունքների շուրջ: Կարող ենք նորից վերահաստատել, որ կողմերի մոտեցումները մոտ չեն, չեն համընկնում: Բայց այստեղ Ադրբեջանի մոտեցումները ոչ միայն մոտ չեն Հայաստանի մոտեցումներին, այլև կարող ենք ասել, որ դրանք չեն համընկնում եռանախագահող երկրների առաջարկներին»,- ասել է Նալբանդյանը, հայտնում է Panorama.am-ը: Նա հիշեցրել է, որ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ 5 հայտարարություն է եղել, Ադրբեջանը մինչև օրս ամեն կերպ խուսափում է որևէ հղում տալ դրանց, որտեղ արտահայտված են սկզբունքներն ու տարերը. «Եռանախագահները բազմիցս նշել են, որ այդ առաջարկություններն արվել են որպես մեկ ամբողջություն և որևէ սկզբունքի կամ տարի տարանջատումն անհնար կդարձնի բանակցությունները: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է առաջարկների հիման վրա շարունակել բանակցություններն ու գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանն այդես էլ որևէ դրական կարծիք այդ հայտարարությունների վերաբերյալ չի արել»: Ավելի վաղ բանակցություններն ամփոփող հայտարարություն էին տարածել Մինսկի խմբի համանախագահները: Տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում էր, որ նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն: Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանի կողմիցսադրանքների, հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքում բանակցությունների օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ: «Բնական է, որ այսպիսի սուր իրավիճակ է տիրում, մյուս բոլոր հարցերը երկրորդ պլան են մղվում: Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ կարող է օգտագործել ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը որպես բանակցային գործիք: Իսկ իրականում բանակցություններում իրենց թուլությունը ցանկանում են կոմպեսացնել այս կարգի քայլերով: Ադրբեջանի ստրատեգները կարծում են, որ դա իրենց ուժ է տալիս», - եզրափակել է ԱԳ նախարարը: Նալբանդյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակի սրման պայմաններում բանակցություններ վարելու նպատակահարմարությանը: «Կային տրամադրություններ և կան տրամադրություններ, որ Ադրբեջանի այս ոչ ադեկվատ կեցվածքի՝ սադրանքների պայմաններում երևի իմաստ չունի բանակցությունները շարունակել: Ու հարց է առաջանում՝ որն է բանակցությունների այլընտրանքը: Հայաստանը կողմ է եղել, կողմ է բանակցային գործընթացը շարունակելու, բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը: Ու մեր Հանրապետության Նախագահի մասնակցությունը այս գագաթաժողովին հենց դրա մասին է խոսում՝ մեր մոտեցման մասին, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու եռանախագահների հետ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- նշել է Նալբանդյանը: Դեկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19.000 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև զրահատեխնիկա (տանկ), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ: Շաբաթվա ընթացքում շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ըստ հաստատված տվյալների՝ միայն անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է առնվազն 13 զոհ և երեք տասնյակից ավելի վիրավորներ: Նահանջող հակառակորդը մարտադաշտում է թողել հատուկ նշանակության գործողության պարագաներ: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |