8 դեկտեմբերի 2006 - 13:07 AMT
Իտալիան դեմ է «ֆրանս-գերմանական դաշինքին» Թուրքիայի հարցում
Իտալիան Թուրքիային իր աջակցությունն է երաշխավորում Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններում: Այդ մասին Անկարայում հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Ֆամիանո Կռուչանելլին իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, Ռոմանո Պրոդիի հայտարարությունն այն մասին, որ «իտալական քաղաքականությունն այդ հարցում չի փոխվում», Անկարայում գնահատել են որպես երկիմաստ եւ հասկացել են որպես աջակցություն ֆրնաս-գերմանական դաշինքին, ուղղված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ: Ֆ. Կռուչանելլին ասել է, որ Իտալիայի վարչապետին սխալ են հասկացել, գրում է «Հյուրիեթ»: