ԼՂՀ անկախությունը ոչ մեկի ճանաչման կարիքը չունի

PanARMENIAN.Net - Միջազգային իրավունքի պրակտիկայում գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «անկախ պետության ճանաչումը», աշխարհի բոլոր պետությունները մեկ սկզբունքով են բաժանվում. ՄԱԿ-ի անդամ երկրներ, եւ երկրներ, որոնք չեն մտնում Միավորված Ազգերի Կազմակերպության մեջ: Այդ մասին Երեւանում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ անկախությունը ոչ մեկի ճանաչման կարիքը չունի: «Լեռնային Ղարաբաղին միայն անհրաժեշտ է իրավաբանորեն ձեւակերպել իր անկախությունը եւ նրա հետ բոլորը հաշվի կնստեն: Հենց դրանից էլ վախենում են Ադրբեջանում, քանի որ Ստեփանակերտում օրենքները կատարվել եւ կատարվում են միշտ, ի տարբերություն Բաքվի, ինչի մասին միջազգային հանրությունը հոյակապ տեղեկացված է: Ավելին, Եվրամիության էներգետիկ անվտանգության մի մասը գտնվում է տարածաշրջանում, նրան կայունություն է անհրաժեշտ: Իսկ դա կարող է ապահովել միայն Լեռնային Ղարաբաղը, որը զարգանում է միջազգային ժողովրդավարական նորմերին համապատասխան»,- ասել է նա:



Միեւնույն ժամանակ, քաղաքագետն ընդգծել է, որ Սահմանադրությունը չի որոշում ինքնավար պետության սահմանները: «Պատերազմը դեռ ավարտված չէ, եւ ԼՂՀ եւ Ադբեջանի սահմանը կարող է անցնել որտեղ ասես, նույնիսկ Քուր գետի ափով»,- ասել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---