Ֆրանսիացի դիտորդը հուսով է, որ Ղարաբաղը կհասնի անկախության իր իրավունքին

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունման հանրաքվեն անցկացվել է միջազգային նորմերին համապատասխան: Կազմակերպումը լավ մակարդակի վրա էր: Դուք քայլ առ քայլ մոտնեում եք ձեր նպատակին»: Այդ մասին հայտարարել է անկախ դիտորդ Ֆրասնիայից Ալեն Ֆրոսնելը: Մեկ այլ միջազգային դիտորդ Ֆրանսիայից, Իվ Բատայ աշխարհաքաղաքական հրատարակության խմբագիրը, որը աշխարահի տարբեր երկրների ընտրություններին մասնակցելու հարուստ փորձ ունի, նշել է, որ «քվեարկության գործընթացը պատշաճ էր», եւ հույս է հայտնել, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կհասնի անկախության իր իրավունքին»: «Ինչու՞ է դա հնարավոր ժողովուրդների մի մասի համար, իսկ մյուսների համար` ոչ: Չափանիշները պետք է միանման գործեն բոլոր ժողովուրդների համար, անկախ այն բանից` որտեղ են ապրում»,- ընդգծել է Իվ Բատայը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---