Բորդյուժա. Ղարաբաղյան հակամարտության վերաճումը լայնածավալ բախումների «կպայթեցնի» ամբողջ Կովկասը![]() 28 դեկտեմբերի 2015 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ իրավիճակը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոտում լուրջ մտահոգության առիթ է տալիս և անհրաժեշտ է կասեցնել հակամարտության սրացումը, հայտնում է Gazeta.ru-ն: «Մեզ շատ է մտահոգում այն, ինչ կատարվում է այսօր Կովկասում, հատկապես ղարաբաղյան հակամարտության հետ կապված, շփման գծում` այն իրողությունն, որ այնտեղ արդեն ծանր սպառազինություն է գործի դրվում, տանկեր են կիրառվում, կան մարդկային կորուստներ: Կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործվի թույլ չտալու համար իրավիճակի ապակայունացում: Որպեսզի այսօր արդեն բավականին թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի լայնածավալ զինված բախումների»,-ասել է նա: Ըստ նրա, այդպիսի հեռանկարն արդեն իսկ սպառնում է Կովկասին: «Այսօր դա սարսափելի հեռանկար է, որովհետև կպայթի ամբողջ Կովկասը»,-ասել է նա: Բորդյուժան նաև նշել է, որ առաջին հերթին «պետք է գործել քաղաքական միջոցներով», օգտագործելով մեր պետությունների ղեկավարների հեղինակությունը: Նա նաև կոչ է արել ՀԱՊԿ անդամներին ջանքեր գործադրել իրավիճակի հանդարտեցման և գնդակոծությունների դադարեցման համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ասել է. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ»։ «Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», - ասել է նա։ ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |