Բելգիայում 2 անձ է ձերբակալվել ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով

Բելգիայում 2 անձ է ձերբակալվել ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով

PanARMENIAN.Net - Բելգիայի դատախազությունը հայտարարել է 2 անձի ձերբակալության մասին, որոնց կասկածում են Բրյուսելում` Ամանորի շեմին զինված հարձակումներ նախապատրաստելու մեջ, հայտնում է AP-ին: Ըստ դատախազության տվյալների, դեկտեմբերի 27-ին և 28-ին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Բրյուսելում և հարևան քաղաքներում` մասնավորապես Լիեժում: Հարձակումների կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է 6 մարդ: Հարցաքննությունից հետո 4-ին ազատ են արձակել, 2-ին` ձերբակալել են: «Այս պահի դրությամբ մենք լրացուցիչ տեղեկություններ չենք կարող հաղորդել»,-ասել են գերատեսչությունում:

Դատախազությունը նաև հայտնել է, որ խուզարկությունները կապված չէին նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչության հետ: Զենք կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, սակայն առգրավվել է զինվորական հագուստ և ԻՊ գործունեությունը քարոզող գրականություն:

Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, մի շարք եվրոպական երկրների հետախուզական ծառայություններ զգուշացրել էին Ամանորի շեմին հնարավոր ահաբեկչությունների մասին: Նշվում է, որ ահաբեկչական գործողությունները կարող են անցկացվել հրազենի կամ պայթուցիկ նյութերի կիրառմամբ:

Մինչդեռ Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների իշխանությունները շարունակում են փարիզյան ահաբեկչությունների մասնակիցների և նրանց հանցակիցների որոնումները:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---