Բաքվի մեջլիսն ընթացք է տվել ԱՄՆ պաշտոնյաների դեմ «պատժամիջոցներ» սահմանող օրինագծին![]() 29 դեկտեմբերի 2015 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլի Մեջլիսի՝ խորհրդարանի դեկտեմբերի 29-ի նիստում ներկայացվել է «ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակի մասին» օրինագիծը, որի հեղինակն անկուսակցական պատգամավոր Ռովշան Ռզաևն է։ Նա խնդրել է ամերիկացի պաշտոնյաների դեմ «պատժամիջոցներ» սահմանող օրինագիծը քննել խորհրդարանի մասնագիտացված հանձնաժողովներում, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը: Իր նախաձեռնությունը նա բացատրել է որպես «երկակի ստանդարտների» դեմ բողոքի ակցիա։ Խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հանձնարարել է օրինագիծը քննարկել մարդու իրավունքների, միջազգային հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի և այլ հանձնաժողովներում: Այս օրինագիծը Բաքվի պատասխան քայլն է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Քրիս Սմիթի ներկայացրած օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի կառավարության դեմ այն դեպքում, եթե երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները չլուծվեն։ Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային գործակցությանը 57 երկրում, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ է անցկացրել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: «Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» խորագրով միջոցառումը կենտրոնացել էր այն խնդրի վրա, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն օգտագործում իր իրավական համակարգը կառավարության քննադատներին հետապնդելու ու ձերբակալելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |