Քաղաքապետարան. Ճամփեզրին կայանած մեքենաները խոչընդոտում են ձնամաքրման աշխատանքներին![]() 6 հունվարի 2016 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անընդհատ ժամանակացույցով շարունակվում են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: Դեկտեմբերի 6-ի կեսօրի դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից, տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը: Զուգահեռաբար իրականացվում են նաև աղի և ավազի խառնուրդով ճանապարհների մշակման աշխատանքներ: Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրին տևական ժամանակ կայանած մեքենաները: Հաշվի առնելով այս հանգամանքը, աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները: Կարդացեք նաև՝ Օդերևութաբան. Հունվարի 8-ից տեղումների ինտենսիվությունը բավականին կաճի ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |