Թեհրան. Էր Ռիադը փորձում է ձախողել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը![]() 11 հունվարի 2016 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան ձգտում է տարածաշրջանը պատերազմի մեջ ներքաշել և տապալել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ դա չեզոքացնում է Իրանի սպառնալիք ներկայացնող երկրի կերպարը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը New York Times-ին հասցեագրված նամակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Իրանի ատոմի շուրջ 2013-ին ձեռք բերված ժամանակավոր համաձայնությունից հետո Սաուդյան Արաբիան սկսեց բոլոր ջանքերը գործադրել տապալելու համար այն` վախենալով, որ իր կողմից ձևավորված իրանատյացությունը կփլուզվի: Այսօր ոմանք Էր Ռիադում ոչ միայն շարունակում են խոչընդոտել հարաբերությունների կարգավորմանը, այլ նաև ձգտում են առճակատման մեջ ներքաշել ամբողջ տարածաշրջանը»,-հայտարարել է Իրանի դիվանագիտության ղեկավարը: Ըստ նրա, Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ երբ Իրանի միջուկային ծրագիրն այլևս չի դիտարկվի որպես սպառնալիք աշխարհին, համաշխարհային հանրությունն ուշադրություն կդարձնի Էր Ռիադի կողմից ահաբեկչության ֆինանսավորմանը, որն Իրանի նախարարն իրական սպառնալիք է համարել աշխարհին: Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատժի ենթարկելուց հետո, որոնց թվում էր նաև շիա քարոզիչ Իմր ալ Նիմրը: Ի պատասխան ցուցարարների ամբոխը ջախջախեց Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Թեհրանում և հյուպատոսությունը Մեշհեդում, որից հետո մի շարք արաբական երկրներ հետ կանչեցին դեսպաններին Իրանից կամ խզեցին նրա հետ դիվանագիտական հարաբերությունները: «Սաուդյան Արաբիայի ռազմավարությունն, ուղղված միջուկային համաձայնության ձախողմանը և լարվածության պահպանմանը, նույնիսկ սրացմանը տարածաշրջանում, 3 բաղադրիչ ունի` ճնշում Արևմուտքի վրա, տարածաշրջանային անկայունության խորացում Եմենում պատերազմի միջոցով և աջակցություն ծայրահեղականությանն ու սադրանքներին Իրանի դեմ»,-ասել է Զարիֆը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |