Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը սպասարկել է ավելի քան 41,5 մլն զանգ

Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը սպասարկել է ավելի քան 41,5 մլն զանգ

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է 2015 թվականի դեկտեմբերի 31-ին և 2016-ի հունվարի 1-ին ցանցի սպասարկած կարճ հաղորդագրությունների և զանգերի վիճակագրությունը.

Ամանորի նախաշեմին` 2015թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3.510.801 կարճ հաղորդագրություն, իսկ 2016 թ. հունվարի 1-ին` 2.446.970-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 20.880.340, իսկ 2016-ի հունվարի 1-ին ևս 20.679.132 զանգ:

Ընդհանուր առմամբ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին և 2016թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 5.957.771 կարճ հաղորդագրություն և 41.559.472 զանգ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---