Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:
Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`
• ջերմության բարձրացում` 380C–ից բարձր
• հազ
• հարբուխ
• կոկորդի ցավ
• գլխացավ •
մկանացավ •
փորլուծություն և փսխում:
Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա`
• հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր)
• կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր)
• երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ «Ասպրիրն» և/կամ «Ասկոֆեն»
• հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում
• պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը:
Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց
Երեխային անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`
• առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ
• երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել
• շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց
• երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո
• առկա են ցնցումներ
• առկա է հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ
• երեխան անսովոր գերգրգռված է
• առկա է ծանր ջրազրկում
• եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է
• երեխան ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:
Մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարարության արագ արձագանքման խումբը հանգամանալից անդրադարձ է կատարել գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին:
Նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ իրականացված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների և առողջապահական համակարգի արտակարգ ռեժիմով աշխատանքի շնորհիվ, տոնական օրերին հնարավոր եղավ խուսափել տասնյակ ուշացած դեպքերից, խոսել փրկված կյանքերի մասին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշել է, որ տոնական օրերին` հունվարի 12-ը ներառյալ, 12 584 քաղաքացի է դիմել բժշկական օգնության: Նշվել է, որ այժմ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում հանգիստ է:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել դեղերով ապահովվածության գործընթացին: Կարևորվել է բուժումը ճիշտ ընթացակարգերով և սահմանված նորմատիվներով իրականացումը:
Նախարարը հանձնարարել է հատկապես հղիների, ինչպես նաև ապաքինված հիվանդների, երեխաների նկատմամբ սահմանել հսկողություն, իրականացնել համայցեր: Առկա իրավիճակում բժշկական կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակները կանխարգելելու և վերջիններս բեռնաթափելու նպատակով Արմեն Մուրադյանը հանձնարարել է ուժեղացնել առաջնային օղակի աշխատանքը, ուր վերջին օրերին արձանագրվել է դիմելության անկում: Ամբուլատոր ցանցը ևս ապահովված է անհրաժեշտ հակավիրուսային դեղերով:
ՀՀ-ում մահվան 10 դեպք է գրանցվել՝ H1N1 վիրուսի ախտանիշով: Երեք հիվանդ մահացել է 2015-ի դեկտեմբերին,յոթը՝ 2016-ին: Հունվարի 13-ին առաջին անգամ սուր շնչառական վարակների դեպքերի նվազում է արձանագրվել: Մինչ այդ ամեն օր նկատվում էր հիվանդության աճ: