NI. Էրդողանի օրոք Թուրքիայի խնդիրները հարևանների հետ հասան գագաթնակետին![]() 19 հունվարի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անհեռատես քաղաքականության հետևանքով Անկարայի խնդիրները հարևանների հետ հասան գագաթնակետին, ինչպես նաև ամրապնդվեցին ահաբեկիչների դիրքերը սահմաններին: Իսկ այժմ Անկարան քաղում է սեփական անհեռատեսության պտուղները, գրում է The National Interest-ը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ: «Սիրիայում քաղաքացիական պատերազմի բոլոր տարիներին Թքուրքիան աչք էր փակում ջիհադականների գործողությունների վրա սեփական սահմանների հարևանությամբ: Անկարան թույլ էր տալիս նրանց օգտագործել սահմանները Սիրիայի նախագահ Ասադին պաշտոնանկ անելու և քրդերի ակտիվությունը ճնշելու սեփական ռազմավարության շրջանակում: 2 տարի առաջ ԻՊ-ն նույնպես սկսեց օգտվել սահմաններից մաքսանենգության համար: Սակայն Թուրքիայի համար արդեն ուշ էր վերահաս սպառնալիքն ընդունելու համար: Երբ Թուրքիան սկսեց խստացնել անվտանգության միջոցները, ԻՊ-ն արդեն վերահսկում էր 2 սահմանամերձ սիրիական քաղաք և ամրացրել էր դիրքերը թուրքական տարածքի խորքում` ներառյալ Ստամբուլն ու Անկարակն»,-ասվում է հոդվածում: The National Interest-ը գրում է, որ մի օր Անկարան հայտնաբերեց, որ «Իսլամական պետության» գրոհայիններն արդեն ոչ միայն իր հարևաններն են, այլ նաև մահապարտ ահաբեկիչներ են ուղարկում Թուրքիա: Հունվարի 12-ին հզոր պայթյուն է որոտաց Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ թաղամասում: Քաղաքի իշխանությունները հայտնել են 10 զոհի և 15 վիրավորի մասին: Պայթյունը Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի գործողության հետևանք է: Նա պայթեցրել է իրեն մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկներից ոչ հեռու: Թուրքիայի համար մեկ այլ խնդիր է քուրդ ազգայնականների պայքարը, որոնց մինչ այդ Անկարային հաջողվում էր զսպել: Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները: «Այդ ջանքերը Դավութօղլուի առաջ քաշած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության մաս էր, որը կոչված էր ամուր կապեր հաստատելու Թուրքիայի բոլոր հարևանների հետ»,-գրում է հեղինակը: Սակայն այդ քաղաքականությունը կյանքի չկոչվեց, իսկ Թուրքիայի խնդիրները հարևանների հետ հասան գագաթնակետին, ինչը խոցելի է դարձնում երկիրը ահաբեկչության վտանգի համար, գրում է The National Interest-ը: Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անցել է չափը, հիշատակելով իր ուղերձում հիտլերյան Գերմանիան, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով նրա բռնատիրական առաջնորդի կեցվածքը, որը հակված է խախտելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մյուս քաղաքական ազատությունները: Էրդողանը շատ հեռու է այն ժամանակներից, երբ նրան կարելի էր համարել մահմեդական մեծամասնության ժողովրդվարության հարգված առաջնորդ և հուսալի գործընկեր տարածաշրջանում, եզրակացրել է թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |