ՀԲ. Երկրաշարժերի պատճառով ՀՀ ՀՆԱ-ին տարեկան 3%-ի չափով վնաս է հասցվում![]() 19 հունվարի 2016 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը մեկնարկում է Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ զարգացնել աղետների դիմակայունությունը: Հայաստանը տեղակայված է աշխարհում սեյսմիկ իմաստով ամենից ակտիվ գոտում: Համաշխարհային բանկի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջինում երկրաշարժերի պատճառով Հայաստանի ՀՆԱ-ին տարեկան երեք տոկոսի չափով վնաս է հասցվում: Ծրագրի ներկայացման նպատակով հունվարի 20-ին հրավիրված համաժողովի ընթացքում քննարկվեցին ծրագրի մանրամասները, դրա իրականացման տարբերակները: Հանդիպմանը ներկա՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին իր խոսքում նշել է, որ Ճապոնիան և Հայաստանը կարող են միմյանց օգնել՝ պայքարելու աղետների դեմ, գրում է «Ա1+»-ը: Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը նպատակ ունի բարելավել աղետների ռիսկի տեղեկատվությունը, խթանել աղետների ռիսկի նվազումը, ուժեղացնել աղետների պատրաստվածությունը, բարելավել աղետների ֆիսկալ ռիսկերը և ռիսկի ֆինանսավորման տարբերակները: Ծրագիրը հնարավոր է դարձել Զագացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդմանն ուղղված Ճապոնիայի և Համաշխարհային բանկի, ինչպես նաև զարգացման այլ գործընկերների համատեղ ծրագրի շնորհիվ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |