Հայաստանը՝ 2016-ին ռուս զբոսաշրջիկների համար ամենամատչելի երկրների ցանկում

Հայաստանը՝ 2016-ին ռուս զբոսաշրջիկների համար ամենամատչելի երկրների ցանկում

PanARMENIAN.Net - Հայաստանը, Աբխազիայի ու Վրաստանի հետ, ներառվել է մերձավոր արտասահմանի այն երկրների խմբում, որտեղ ռուսաստանցիները 2016-ին կարող են ցածր գնով լավ հանգստանալ, այսպիսի տվյալներ է բերում Skyscanner զբոսաշրջային պարբերականը:

Հայաստանում կեցությունը մեկ օրվա համար, կայքի տվյալների համաձայն, երկու անձի համար կազմում է 70 դոլար, Աբխազիայում և Վրաստանում, համապատասխանաբար, 65 և 80 դոլար, հայտնում է Sputnik-ը:

Skyscanner-ի փորձագետներն ուսումնասիրել են ուղեցույցները, ֆորումները, ապրանքի ու կացարանի գներն ու կազմել այն երկրների վարկանիշը, որտեղ կարելի է մատչելի գնով հանգստանալ այս տարի: Վարկանիշը կազմելու ժամանակ ավիատոմսերի գները հաշվի չեն առնվել:

Ամենաէժան ուղղություններից են Հարավ-Արևելյան Ասիայի երկրները: Այսպես, օրինակ, Հնդկաստանում և Ինդոնեզիայում երկու անձի համար հանգիստը կարժենա 40 դոլար:

Այդ երկրներից հետո ամենամատչելի երկրներից են Նեպալն ու Վիետնամը: Մեկ օրվա համար այդ երկրներում կարելի է ծախսել 45 դոլար, մի փոքր ավելի` Լաոսում ու Շրի-Լանկայում՝ 60 դոլար: Դեպի Կամբոջա ուղևորությունը կարող է արժենալ 70 դոլար:

Ամենամատչելի եվրոպական երկրների ցանկում են Սերբիան, Բուլղարիան, Չերնոգորիան, Ռումինիան և Հունգարիան: Այստեղ կարելի է ծախսել 70-85 դոլար:

Վարկանիշը կազմելու ժամանակ հաշվի չի առվել ավիափոխադրման արժեքը, քանի որ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից կախված` այն կարող է տարբեր լինել:

Երևանը ներառվել էր նաև ամանորյա արձակուրդների համար ճամփորդության նախընտրելի քաղաքների տասնյակում` ըստ Travel.ru տուրիստական սերվիսի: Հայաստանը հայտնվել է նաև երեխաների հետ ճամփորդության համար ամենաէժան (2500 ռուբլի) երկրների ցանկում: Վարկանիշը կազմվել է 2015-ի դեկտեմբերի 26–ից մինչև 2016-ի հունվարի 10–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների ամրագրման տվյալներին հիման վրա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---