Վրացական Airzena-ի հիմնադիրը նոր ավիաընկերություն է ստեղծում Հայաստանում![]() 20 հունվարի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Airzena-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախկին նախագահ Թամազ Գաիաշվիլին և գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը նոր ավիաընկերություն են ստեղծում Հայաստանում: Այն կկոչվի Armenia, իսկ անձնակազմի մեծ մասը կհամալրվի Airzena-ի աշխատակիցներով, հայտնում է վրացական «Կոմերսանտ» պարբերականը: Armenia-ն կշահագործի Airzena-ի իքնաթիռները: Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հաստատել է Armenia նոր ավիաընկերության ստեղծումը Հայաստանում, սակայն հիմնադրի հարցում հայտարարել է, որ տեղեկություն չունի այդ մասին: «Հաստատում եմ, որ ձևավորվում է Armenia նոր ավիաընկերությունը, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն, պաշտոնական տեղեկատվություն կտարածվի փետրվարին»,-հայտարարել է Գրդզելյանը: Վերջին շրջանում Airzena-ն խնդիրներ ունի վրացական շուկայում, թռիչքները դեպի Եվրոպա դադարեցվել են, որոշումն ընդունվել է ուղևորահոսքի կրճատման պատճառով: Ընկերությունը դադարեցրել է թռիչքները Վիեննա, Փարիզ, Ամստերդամ, Սամարա, այժմ իրականացվում են միայն դեպի Մոսկվա և Թել Ավիվ չվերթները: Airzena-ի խնդիրները կապված են վրացական շուկայում ռուսական ընկերությունների դիրքերի ամրապնդման հետ: Ընկերության նախկին ղեկավար Իասե Զատուաշվիլին ավելի վաղ չէր բացառել, որ ընկերությունը կհեռանա վրացական շուկայից: Ռուսական Aeroflot-ը վրացական շուկա մտավ 2014-ին: Զատուաշվիլին մեղադրում էր Aeroflot-ին վրացական շուկայում դեմպինգային գների համար: 2015-ի հունիսին Զատուաշվիլին արտոնություններ խնդրեց կառավարությունից վրացական ընկերությունների համար, սակայն խոստումը չիրագործվեց: Հայկական շուկա մտնելու Airzena-ի որոշումը մի շարք հարցեր է առաջացնում, քանի որ ըստ հայ փորձագետների, Հայաստանի ավիաշուկային վնասում են կոռումպացվածությունն ու ռուսական ավիաընկերությունների իշխումը, որի պատճառով եվրոպական ավիափոխադրողները հեռանում են շուկայից, գրում է bizzone.info-ն: Այս հարցի առնչությամբ Զատուաշվիլին ասել է, որ այժմ Հայաստանում ազգային ավիափոխադրող չկա և նոր ընկերությունը, հավանաբար, այդ թափուր տեղը կգրավի, իսկ հիմնական ուղղությունները կլինեն ՌԴ-ն և Եվրոպան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բանակցություններ է վարում միջազգային մի քանի ավիաուղիների հետ՝ Հայաստան նոր ավիափոխադրողներ բերելու ուղղությամբ: «Այս պահին մենք բանակցությունների մեջ ենք մի քանի արտասահմանյան ներդրողների հետ, որոնց կողմից կա հետաքրքրություն Հայաստանում ավիաընկերություն ստեղծելու, ՀՀ-ում ավիացիոն բիզնեսով զբաղվելու: Դեռ մեկ-երկու ամիս անհրաժեշտ կլինի, որ բանակցություններն ամփոփենք, որովհետև կան հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն», - ասել էր ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը: ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |