Qatar Airways-ը մայիսից կանոնավոր չվերթներ կսկսի դեպի Հայաստան![]() 25 հունվարի 2016 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Qatar Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Երևան 2016-ի մայիսի 15-ից: Ինչպես ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ, թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ: Թռիչքները կիրականացվեն Airbus A320-ով, որն ունի էկոնոմ դասի 132 տեղ և բիզնես դասի 12 տեղ: Այն մասին, որ ավիաընկերությունը մտադիր է չվերթենր իրականացնել դեպի Հայաստան, հայտնի դարձավ 2015-ի նոյեմբերին, սակայն գործարկման հստակ ժամկետը չէր նշվել: «Քաթարի ավիաուղիները» երեք տարի անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն ավիաընկերություն: Քաթարի ավիաուղիները Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: «Քաթարի ավիաուղիների» շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |