Միանգամայն հնարավոր է Ադրբեջանի շրջադարձը դեպի իսլամ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի շրջադարձը դեպի իսլամ, ինչպես ասում են որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչներ, հնարավոր է: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին, Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը կիսվում է երկու պայմանական երկրի` Բաքուն եւ գավառները, դրանք միանգամայն տարբեր են: «Բաքուն բավականին եվրոպական քաղաքակիրթ քաղաք է, իսկ գավառն ապրում է բոլորովին այլ օրենքներով, շատ հաճախ, իսլամական: Այդ տարանջատումը բնորոշ է Մերձավոր Արեւելքի բոլոր երկրների համար, եւ այդ առումով Ադրբեջանը բացառություն չէ»,-նշել է նա: Հայ քաղաքագետը նշել է, որ Բաքուն ապրում է նավթային խողովակի հաշվին, իսկ Ադրբեջանի գավառական մասը` Ռուսաստան արտագաղթածների հաշվին: «Եթե այս բաղադրիչներից մեկը խափանվի, ապա երկրի զարգացումը կարող է ընթանալ բոլորովին այլ հունով, այդ թվում եւ իսլամական»,-ասել է Իսկանդարյանը:



Նշենք, որ քաղաքագետ Լեյլա Յունուսը ավելի վաղ «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանին մնում է միայն սպասել, թե երբ կգա ադրբեջանական Խոմեյնին եւ կասի. «Ոչ Արեւմուտք, ոչ Ռուսաստան, միայն իսլամ...»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---