Ջերմաստիճանը հունվարի 30-31-ին կբարձրանա 6-8°C-ով![]() 30 հունվարի 2016 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 30-ին, փետրվարի 2-ին արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 6-8 աստիճանով: Քամին` հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ: Երևանում հունվարի 30-ին, փետրվարի 2-ին սպասվում է ամպամածություն, կա թույլ ձյան հավանականություն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հունվարի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.30C (1999 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -23.70C (1972 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.60C Հունվարի 25-ի գիշերը հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում եղել են ամսական նորմայի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում էր 87սմ-ի, Հրազդանում 86 սմ-ի, Ապարանում՝ 65 սմ-ի, Քաջարանում՝ 63 սմ-ի, լեռնային մարզերում բուք է և ցածր տեսանելիություն: Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում ձյուն էր: Օդի ջերմաստիճանը 26-2-ին նվազել էր 13-15 աստիճանով, 29-30-ին՝ բարձրացել 4-6 աստիճանով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |