Դիարբեքիրում թուրք 3 զինվոր է սպանվել![]() 1 փետրվարի 2016 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ի առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում տեղի է ունեցել հերթական զինված բախումը քրդերի և թուրքերի միջև: Թուրքական Haberler լրատվակայքի հաղորդմամբ` բախման ժամանակ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները սպանել են 3 թուրք զինվորի: Եվս 2 ոստիկան վիրավորվել է, գրում է Ermenihaber.am-ը: Լուրը հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը: Հունվարի 31-ին էլ Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում, ՔԲԿ-ականների և թուրքական ուժերի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել էր 1 թուրք զինվոր և 2 ոստիկան: Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում ավելի վաղ հայտարարված պարետային ժամը թուրք-քրդական չդադարող բախումների պատճառով ընդլայնվել է՝ ներառելով մեկ պողոտա ևս: Նախկինում պարետային ժամ հայտարարված Աբդալդեբե, Ալիփաշա, Լալեբեյ, Սուլեյման Նազիֆ և Զիյա Գյոքալփ թաղամասերից բացի հունվարի 27-ին առավոտյան պարետային ժամ է հայտարարվել նաև Մելիքահմեթ պողոտայում: Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա: Կարդացեք նաև՝ Քուրդ զինյալները դիրքավորվել են Դիարբեքիրի հայկական եկեղեցում ու կրակ բացել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |