Աբրահամը՝ Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ

Աբրահամը՝  Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ

PanARMENIAN.Net - Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Այս մասին հայտնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Գերմանական BoxSport ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում Աբրահամը հավաքել է առավելագույն թվով ձայներ:

Այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ:

Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլի Վեգները, ևս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում: Նա այդ մրցանակին է արժանանում 13-րդ անգամ:

2015-ի դեկտեմբերին Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը:

«Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:

Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---