Սվիտալսկի. ՀՀ-ում ընտրությունների լեգիտիմության նկատմամբ վստահությունը պետք է վերականգնել 5 փետրվարի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին տարիներին ընտրությունները ուղեկցվել են շատ մեծ քննադատությամբ, շատ կարևոր է Հայաստանում վերականգնել վստահությունը ընտրությունների լեգիտիմության ու արդարության նկատմամբ: Այս մասին փետրվարի 5-ին ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի ներկայացման ժամանակ: «Շատ ընդդիմադիր ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ բողոքել են ընտրության արդյունքներից, միջազգային դիտորդները մի քանի լուրջ առաջարկություններ են ներկայացրել, հետևաբար՝ պետք է ամեն ինչ անել ընտրությունների արդարության նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ: Որոշ մարդիկ ասում են՝ եթե Հայաստանը չօգտագործի հաջորդ տարվա ընտրության հնարավորությունը վստահությունը վերականգնելու համար, դա Հայաստանի հետագա զարգացման համար լուրջ վտանգ կարող է լինել: Վերջին հանրաքվեն նույնպես արժանացել է որոշ քննադատության, ընտրախախտումների մի շարք դեպքեր են ներկայացվել»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը: Նա նշել է, որ իրենց համար շատ կարևոր է, թե ընտրախախտումների մասին տեղեկություններն ինչ ուշադրության կարժանանան պատկան մարմինների կողմից. «Իմ տեղեկություններով, 62 գործ է հարուցվել, երկու մարդ մեղավոր է ճանաչվել: Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նույնպես այդ խախտումների վերաբերյալ արձագանքել էր, ես նորից իմ ափսոսանքն եմ հայտնում նրա հրաժարականի կապակցությամբ:Կարծում եմ, որ պատկան մարմինները լուրջ ուշադրության կարժանացնեն հարուցված այդ գործերը, որովհետև դա մեզ համար կարևոր ազդակ է լինելու, թե ինչպես պատրաստվենք հաջորդ ընտրություններին: Այս պահին քննարկումներ են վարվում իշխող կուսակցության հետ՝ նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ, հստակ ակնկալիքներ ունենք, որ ԵԱՀԿ-ն, ԵԽ-ը Վենետիկի հանձնաժողովի միջոցով կներգրավվեն այս գործընթացում ու նրանց առաջարկները հաշվի կառնվեն», մեջբերում է Aravot.am-ը: ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով, ընտրական օրենսգրքի թույլ կողմերի վերաբերյալ իրենց ու իշխանության ներկայացուցիչների կարծիքներում որոշ համընկումներ են եղել. «Ես երկու կետ եմ բարձրացրել ընտրացուցակների ու ընտրությունների արդյունքների վերջնական հաշվարկների վերաբերյալ: Տեխնոլոգիաների մասին է խոսվում. այս երկու կարևոր խնդիրը լուծելու համար տեխնոլոգիաներն, իհարկե, շատ կարևոր են, դրանք փորձարկվել են շատ երկրներում, ու ընդդիմադիր ուժերը նույնիսկ ընդունել են իրենց պարտությունը: Միգուցե ՀՀ դեպքում այս մոտեցումները իրական արդյունքներ կբերեն: Բայց, իհարկե, մեքենաները բավարար չեն ընտրություններն արդար անցկացնելու համար, մարդկային գործոնը նույնպես կարևոր է»: ԵՄ պատվիրակության ղեկավարը հավելել է, որ «Երկարաժամկետ ընտրական աջակցություն» ծրագրի նպատակն է բարելավվել մարդկային ռեսուրսների որակը, որ այն մարդիկ, որոնք աշխատում են ընտրական մարմիններում՝ լինեն արդար, կոմպետենտ, ազնիվ ու չունենան գաղտնի օրակարգ իրենց գործունեության մեջ: Հունվարի 16-ի տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող 32 քրեական գործերից, հունվարի 15-ի դրությամբ, 6-ով նախաքննությունն ավարտվել է։ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 3-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն այլ անձի փոխարեն քվեարկելու համար հարուցված քրեական գործով դատական առաջին նիստը: Ամբաստանյալ Մհեր Ռշտունու նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք 500.000 դրամի չափով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |