Ավստրիայի կանցլերն առաջարկել է սիրիացի փախստականներին Թուրքիա ուղարկել 6 փետրվարի 2016 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն առաջարկել է սիրիացի փախստականներին, որոնք հասել են Հունաստանի ափերին, ուղարկել Թուրքիա: Այս կտրուկ միջոցը Ֆայմանը միակ գործուն միջոցն է համարում ապօրինի փոխադրողների բիզնես-մոդելի կազմալուծման և սահմանների պաշտպանության համար: «Ես ներկայացրել եմ Դավութօղլուին իմ Ա պլանը: Frontex-ը պետք է ձերբակալի բոլոր այն մարդկանց, որոնք Հունաստան են հասնում: Նրանք բոլորը պետք է փրկվեն, սակյան, հետո նրանց պետք է հետ Թուրքիա ուղարկել: Այդ դեպքում Frontex-ը ոչ միայն փրկարար գործողություններ կիրականացներ, այլ իրոք կդառնար սահմանների պաշտպանությանն ուղղված ծրագիր»,-ասել է Ֆայմանը, հայտնում է russian.rt.com-ը: Եթե Ա պլանը ձախողվի, Ավստրիայում աշխատում են Բ պլանի վրա, որը ենթադրում է ազգային սահմանների պաշտպանություն և դրանց փաստացի փակումը փախստականների համար: Ավստրիայի կանցլերը հիշեցրել է, որ Թուրքիան պետք է Եվրամիությունից €3 մլրդ ստանա փախստականների հոսքը կասեցնելու համար: 2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: Այդպիսի առաջարկով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը հայտարարել էր նաև, թե ԵՄ առաջնորդները պայմանավորվել են արագացնել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է €3 մլրդ հատկացումը Թուրքիային: Ինչպես հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոան, գումարը հատկացվելու է Եվրամիության միասնական բյուջեից, իսկ կոնկրետ նպատակները, թե ինչի համար է այն ծախսվելու, հայտնի չեն: Մինչդեռ Թուրքիան դիմել է ԵՄ-ին` խնդրելով գրեթե կրկնապատկել միգրացիոն ճգնաժամի համար նախատեսված ֆինանսական օգնությունը` €3 մինչև €5 մլրդ: Մինչդեռ փախստականների հոսքը Եվրամիություն չի նվազում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |