Արցախի անկախության 25-ամյակի հոբելյանական կոնյակի անվան քվեարկության արդյունքները հայտնի են

Արցախի անկախության 25-ամյակի հոբելյանական կոնյակի անվան քվեարկության արդյունքները հայտնի են

PanARMENIAN.Net - Ավարտվել է Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական կոնյակի անվան ընտրության առցանց խորհրդատվական քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել էր փետրվարի 3-ի երեկոյան Արցախպրեսի կայքում:

Քվեարկությանը մասնակցել է 4273 քաղաքացի: Մասնավորապես, ըստ ձայների բաշխվածության՝ պատկերը հետևյալն է՝ «Ազատություն» – 21, «Ազատ» - 36, «Ազատագրող» – 46, «Վերածնունդ» – 59, «Տիգրանակերտ» – 1657 և «Հաղթանակի համը» – 2454 ձայն: Այսպիսով, ըստ քվեարկության վերջնական արդյունքների՝ ձայների գերակշիռ 2454 կամ 57 տոկոսը հավանություն է տվել «Հաղթանակի համը» տարբերակին, հայտնում է Արցախպրեսը:

ԱՀ կառավարության նախաձեռնությամբ՝ արտադրվելու է Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական 10 հազար շիշ կոնյակ, որոնց վաճառքից հավաքագրված հասույթը ուղղվելու է պաշտպանության բանակի հզորության ամրացմանը: Կոնյակի անվան ընտրության համար հայտարարված մրցույթի արդյունքում, հանձնաժողով է ներկայացվել 128 առաջարկ` 58 հոգու կողմից: Հանձնաժողովի կողմից ընտրվել էր 6 տարբերակ, որոնք «Արցախպրես»-ի կայքում փետրվարի 3-ի երեկոյան դրվել էին հանրային քվեարկության, որն, ըստ նախապես արված հայտարարության, տևել է մինչև փետրվարի 6-ը, ժամը 14:00-ն:

Արցախի վարչապետի կողմից ստեղծված հանձնաժողովն առաջիկա օրերին կամփոփի խորհրդատվական քվեարկության արդյունքները՝ հրապարակելով իր վերջնական որոշումը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---