Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

PanARMENIAN.Net - Տնտեսության ու կրթության վայրիվերումներից ու ադրբեջանական դրոներից մինչև երևանյան կինոթատրոնների փետրվարյան պրեմիերաներն ու հայուհիների գեղեցկությանն արևմտյան նկարիչների անդրադարձը:

Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հոդվածները, որոնք PAN-ը գրել է անցած մի քանի օրվա ընթացքում:

2015 թվականին Հայաստանի ներմուծումն ընկավ մոտ քառորդով, արտահանումը` մոտ 5%-ով: Հիմնական արտահանման շուկաների կրճատումը հաջողվեց կոմպենսացնել արտահանման ավանդական ճյուղերի գերլարված աշխատանքով ու նոր շուկաներում աշխուժացմամբ: Ինչն էր «փրկում» Հայաստանի արտահանումը 2015-ին

Արտահանման ու ներքին սպառման անկման պատճառով ՀՀ արդյունաբերությունը ևս անկում է ապրում: Սակայն, ընդհանուր դժվարությունների ժամանակաշրձանում կան ոլորտներ, որտեղ իրավիճակը ոչ միայն չի վատթարացել, այլև զգալիորեն բարելավվել է. Աճ` անկման ընթացքում. Որ ոլորտներն են զարգանում ՀՀ-ում տնտեսական խնդիրների ֆոնին

2015-ն ամենալարվածն էր ղարաբաղյան հակամարտության գոտում 1994 թ. կնքված հրադադարից ի վեր: Ամեն ինչից զած, կտրուկ ինտենսիվացավ անօդաչու սարքերի կիրառումը, նաև` քարոզչական նպատակներով: PAN-ը պատմում է, թե ինչ ԱԹՍ-ներ են կիրառվում ղարաբաղյան հակամարտության գոտում

Կրթության որակը հասարակությունը մշտապես հուզող հարցերից մեկն է: Ոլորտում տիրող իրավիճակի արտացոլումներից մեկն էլ միասնական կրթություններին շրջանավարտների արդյունքների փոփոխությունն է. կարդացեք, ինչպիսի վայրիվերումներ են ցույց տալիս հայ աշակերտների ավարտական քննությունների արդյունքները

Հայաստանի արդարադատության համակարգը լեփլեցուն է սովորական քաղաքացու տրամաբանությանը չենթարկվող դատավճիռներով: PAN-ն առանձնացրել է վերջին ժամանակաշրջանի վճիռներից մի քանիսն ու առաջարկում է փորձել կռահել մեղադրյալների ճակատագիրը

Հայ-չինական դարավոր առնչությունների պատմությունը բավական ուշագրավ դրվագներ ունի: Հատկապես հետաքրքիր է չինահայ գործիչների՝ քիչ հայտնի կամ անհայտ գործունեությունը։ PAN-ը պատմում է, ինչպես հայ վաճառականը հեղինակեց Աստվածաշնչի առաջին ամբողջական չինարեն թարգմանությունը

ՏՏ զարգացումը անխուսափելիորեն բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկ է ստեղծում, որին առաջարկը չի համապատասխանում: Խնդրի լուծման համար ստեղծվում են ուսուցման և վերապատրաստման հատուկ հարթակներ: PAN-ը պատմում է հնդկական աջակցության գործող նման կենտրոններից մեկի մասին

Երևանում մեկնարկել է Հայաստանում առաջին «Ստարտափերի եվրոպական շաբաթը». Հետևեցինք ու պարզեցինք, ինչ մարտահրավերներ են ծառացած հայկական ստարտափերի առջև ըստ ոլորտի մասնակիցների

Հայուհիները մշտապես հայ նկարիչների ներշնչանքի աղբյուր են հանդիսացել, սակայն քչերին է հայտնի, որ հայ կնոջ գեղեցկությունը պատկերել են նաև եվրոպացի ու ամերիկացի մի շարք արվեստագետներ։ PAN- ն ամբողջացրել ու ներկայացնում է այդ ստեղծագործությունները

Բաքվին անհաճո ցանկացած իրավիճակում ադրբեջանական քարոզչությունն Ալիևի գլխավորությամբ իր ամբողջ «մաղձը» թափում է միջնորդների գլխին: Այս անգամ այդպիսի իրավիճակ ստեղծվեց ԵԽԽՎ-ում բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի ներկայացրած հակահայկական բանաձևի մերժման արդյունքում: Ինչու է անիմաստ ադրբեջանցի պաշտոնյաների վրդավմունքը

Չնայած ձմռան վերջին ամիսը համաշխարհային կինոյի համար նշանավորվում է «Օսկարի» առաջիկա մրցանակաբաշխությամբ, գարնանն ընդառաջ կարելի է նաև բլոկբաստերների հանդիպել: Ներկայացնում ենք 5 նորույթ, որոնք կարելի է դիտել Երևանի կինոթատրոններում փետրվարին

Գարնանն ընդառաջ, երբ թռչունների ձագերը սկսում են թռչել սովորել և հաճախակի են վայր ընկնում բնից, PAN-ը որոշ խորհուրդներ է հավաքել փետրավոր բարեկամների փրկության համար

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---