Մինասյան. Նոր սահմանադրությամբ Վերահսկիչ պալատը կվերածվի Հաշվեքննիչի

Մինասյան. Նոր սահմանադրությամբ Վերահսկիչ պալատը կվերածվի Հաշվեքննիչի

PanARMENIAN.Net - Սահմանադրությամբ մի շարք օրենքների փոփոխություններ է նախատեսվում, դրանցից մեկը Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխությունն է: Այս մասին փետրվարի 6-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Սահմանադրության 13-րդ գլուխը հստակ արձանագրում է, որ Վերահսկիչ պալատն այսուհետ պետք է լինի Հաշվեքննիչ պալատ, այսինքն՝ աուդիտորական պալատ: Եթե համեմատելու լինենք Վերահսկիչ պալատի գործառույթները Հաշվեքննիչ պալատի հետ, ապա ըստ էության նրանց նպատակները նույնն են՝ հանրային ֆինանսների և հանրային սեփականության արդյունավետ կառավարման տնօրինման խնդիրներն են: Սակայն մի էական փոփոխություն է կատարվել սահմանադրությամբ, որն էապես փոխելու է այսօրվա վերահսկիչ պալատի գործունեության հնարավորությունները»,- պարզաբանել է Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատը ավելի անկախ է լինելու, քան Վերահսկիչ պալատը. «Նոր սահմանադրությունը էլ ավելի մեծ անկախություն է տալիս Հաշվեքննիչ պալատին, որն իր գործունեության ծրագիրն ինքնուրույն պետք է հաստատի», մեջբերում է Panorama.am-ը:

Գագիկ Մինասյանը նաև նշել է, որ Հաշվեքննիչ պալատի թիկունքնում օրենքն է լինելու, իսկ պալատի թիկունքում Ազգային ժողովն էր:

«Անկախ մարմինը պետք է զերծ մնա քաղաքական բնույթի հայտարարություններից, որպեսզի այս կառույցի նկատմամբ հանրային վստահությունը մեծ լինի: Տարվա ընթացքում պարբերաբար պետք է ներկայացնի իր կողմից հաշվեքննման ենթարկված մարմինների հաշվեքննության արդյունքները, որոնք էլ 10-15 անգամ պետք է քննարկման առարկա դառնան խորհրդարանում»,-նշել է նա:

Անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամների թեկնածություններին՝ Մինասյանը հայտնել է, որ այն կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, որի քվեարկությունը կիրականացնի Ազգային ժողովը: Անդամների գործունեության ժամկետը կլինի 6 տարով:

Դատարանը որոշել է բռնագանձել կաշառքը հօգուտ պետության և Միրիջանյանին ազատ արձակել: 2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---