Հունվարի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ տնօրենը

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին երկօրյա այցով Երեւան կժամանի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարի հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---