Հունվարի 17-ին Կապիտոլիումի բլրի վրա ցուցադրվելու է Screamers ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Screamers վավերագրական կինոնկարը, որը պատմում է «System Of A Down» խմբի կամպանիայի մասին` ի աջակցություն Հայոց ցեղասպանության ճանաչման, կցուցադրվի ամերիկացի կոնգրեսականներին Կապիտոլիումում: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանի խոսքերով, այս ժապավենը բոլոր ցեղասպանությունների մասին է. Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Կամբոջայի, Բոսնիայի, Կոսովոյի, Ռուանդայի, Իրաքում քրդերի ցեղասպանության եւ Դարֆուրի ահաբեկչության մասին: «Ադոլֆ Հիտլերը օգտագործել է Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի արդարացման համար: Նրա խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին», գրված են Հոլոքոստի թանգարանի պատին ԱՄՆ-ում: Այս խոսքերը մեզ բոլորից հիշեցնում են, որ վերջնականապես պետք է վերջ դնել ցեղասպանությանը»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը: Screamers ֆիլմը նաեւ կցուցադրվի Կալիֆորնիայի հրեական համայնքին հունվարի 22-ին, իսկ համազգային ցուցադրությունն սկսվելու է ԱՄՆ-ում հունվարի 26-ին:



Հիշեցնենք, որ ֆիլմն արժանացել է Audience Award մրացնակին AFI Film Festival պատվավոր փառատոնի ժամանակ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---