Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու ե/ ու նախագծի ստորագրումը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Թբիլիսիում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ Կարս-Թբիլիսի-Ախալքալաք երկաթուղու նախագծի համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում: Ինչպես հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Նամիկ Ալիեւը, կողմերի միջեւ համաձայնագրի բոլոր կետերի վերջնական համաձայնեցումից հետո փաստաթուղթը կփոխանցվի Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի կառավարություններին քննարկման եւ հավանության համար: «Հարցերի մեծ մասը Թբիլիսիի հանդիպման ժամանակ արդեն համաձայնեցվել է: Վաղը բանակցությունները կշարունակվեն»,- նշել է դեսպանը: Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել նախագծի իր բաժինը` $200 մլն. չափով, հայտնում է «Թրենդը»: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը արգելել է ԱՄՆ ԷքսԻմբանկին եւ ամերիկյան ընկերություններին մասնակցել Հայաստանին շրջանցող Կարս-Թբիլիսի-Ախալքալաք երկաթուղու կառուցման գործում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---