15 հունվարի 2007 - 15:05 AMT
Նիկոլա Սարկոզին իր թեկնածությունը ներկայացնելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Ֆրանսիայի իշխող կուսակցություն` Ազգային շարժման աջկացություն միության (ԱՇԱՄ) նախագահ, ներքին գործների նախարար Նիկոլա Սարկոզին հաստատվել է որպես կուսակցության թեկնածու 2007 թվականի ապրիլ-մայիս ամսիներին նախագահական ընտրություններում մասնակցելու համար: Դա կատարվել է կիրակի` հունվարի 14-ին, ԱՇԱՄ նիստի ժամանակ: Նիստի ժամանակ իր ելույթում Սարկոզին ներկայացրել է իր նախագահական ծրագրի հիմնական կետերը, ըստ որի Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն է վարելու եւ ղեկավարվելու է ազգային շահերով: Սարկոզին նշել է, որ երկիրը պետք է բարեկամական գործընկերական հարաբերություններ ձեւավորի ԱՄՆ հետ` իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա: Բացի այդ, նախարարի կարծիքով, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել Միջերկրական ծովի ավազանի երկրների եւ Եվրամիության համագործակցության բարելավման վրա, հայտնում է ռուսական ԶԼՄ-ները: Ն. Սարկոզին հադես է գալիս ԵՄ «անընդհատ» ընդլայնման դեմ եւ հանդիսանում է դրան` Թուրքիայի անդամակցության հակառակորդը: