«Գրոզնի Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի Կուրսկից և Վորոնեժից դեպի Երևան![]() 10 փետրվարի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Երևան Կուրսկից և Վորոնեժից: Այդ մասին ԶԼՄ-ներին է հայտնել ավիաընկերության գլխավոր գործակալ Միխաիլ Զուևը: Կուրսկ-Երևան առաջին չվերթն ավիաընկերությունը մտադիր է իրականացնել 2016-ի մարտի 18-ին: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ: Տոմսերի գների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: Տեղական իշխանությունները ևս դեռևս դեպի Երևան թռիչքների մասին չեն հայտարարել, հայտնում է 46tv-ն: Մարտին Վորոնեժի օդանավակայանից կանոնավոր չվերթ կգործի նաև Վորոնեժ-Երևան երթուղով: Ավիափոխադրողը նույն «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունն է: Առաջին թռիչքը կկայանա մարտի 17-ին: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, Վորոնեժից` հինգշաբթի օրերը: Վորոնեժից Երևան թռիչքներ իրականացնելու լիցենզիա «Գրոզնի Ավիան» ստացել է 2014-ին: Վորոնեժից թռիչքները կիրականացվեն Յակ-42 Դ ինքնաթիռով, հայտնում է 36on-ը: «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը ստեղծվել է ՌԴ Չեչնիայի հանրապետության ղեկավարության կողմից ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի սպասարկման նպատակով: Ավիաընկերությունը կատարում է մի շարք տարածաշրջանային և միջազգային չվերթներ: «Գրոզնի Ավիան» նաև Ղրիմի պաշտոնական ավիափոխադրողն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |