Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Քրիստիան Վիգենին![]() 12 փետրվարի 2016 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան Քրիստիան Վիգենին նշանակել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ: Դեռ հայտնի չէ, թե նորանշանակ հատուկ ներկայացուցիչը երբ կայցելի տարածաշրջան: Հատուկ ներկայացուցիչը բոլոր ջանքերը կգործադրի մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանային խնդիրների լուծման համար, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը: Քրիստիան Վիգենին այդ պաշտոնում կփոխարինի Ժոաո Սոարեշին: Ժոաո Սոարեշը Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2011-ի հուլիսի 10-ից: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր էր մնում Գորան Լենմարկերի գործունեության ավարտից հետո և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն որոշեց այդ պաշտոնում առաջադրել Ժոաո Սոարեշին, որին լավ են ճանաչում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Լենմարկերն ավարտեց իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նախորդ տարի, երբ չվերընտրվեց 2010թ. սեպտեմբերին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրություններում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |