Խնդիրը նրանում չէ, որ Թուրքիան ճանաչի 1915 թվականի իրադարձություններն, այլ դրանք որպես «ցեղասպանություն» որակելու մեջ է

PanARMENIAN.Net - «Թուրքիայի վերաբերմունքն անցյալին շատ կատեգորիկ է, այն բացասաբար է անդրադառնում «ցեղասպանության» ճանաչման գործընթացի վրա»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ARI Movement կազմակերպության միջազգային հարաբերությունների գծով համակարգող Էրկուտ Էմչիօղլուն: Նրա խոսքերով, խնդիրը նրանում չէ, որ Թուրքիան ճանաչի 1915 թվականի իրադարձություններն, այլ դրանք որպես «ցեղասպանություն» որակելու մեջ է: «Ես կարծում եմ, որ «ցեղասպանություն» բառը շատ դեպքերում խանգարում է երկու կողմերին այդ իրադարձությունների քննարկման ժամանակ, եւ ես կարծում եմ, որ դա շատ տխուր փաստ է: Իմ կարծիքով, ԱՄՆ եւ Եվրոպայի հայկական սփյուռքը չի նպաստում հարաբերությունների վերականգնմանը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»,-նշել է թուրք քաղաքագետը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ քվեարկությունն ԱՄՆ Կոնգրեսում ափսոսանքի զգացում է առաջացնում»: «Իհարկե, Թուրքիայի արձագանքը Ֆրանսիայի հանդեպ շատ լուրջ էր, քանի որ թուրքերը դեմ են ֆրանսիական օրինագծին, սակայն ես կասկածներ ունեմ, որ թուրքական երկարատեւ հակազդեցությունն ԱՄՆ-ին կարող է արդյունավետ լինել: Ճիշտ է, հակազդեցությունը կարող է շատ լայն լինել` ամերիկյան ապրանքների բոյկոտ, ռազմական համագործակցության սահմանափակում, մերժումը Իրաքում եւ ողջ Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնին աջակցելու հարցում, Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերություների ամրապնդում եւ այլն: Այնուամենայնիվ, եթե բանաձեւն ընդունվի, պետք չէ մոռանալ, որ դա ընդամենը բանաձեւ է, այլ ոչ թե ֆրանսիականին նման օրենք: Բանաձեւը չի ունենա օրենքի ուժ: Այդ ասպեկտը պետք է ընդգծեն թուրք քաղաքական գործիչները»,-ասել է էմչիօղլուն:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
    «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
    Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
    ---