ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր, որով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանն ազատվել է պաշտոնից ու նշանակվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Միաժամանակ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ազատվել է պաշտոնից ու նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։
Գորիկ Հակոբյանը ՀՀ ԱԱԾ-ի բոլորից երկար պաշտոնավարած ղեկավարն է եղել. նշանակվելով պաշտոնին 2004 թ. նոյեմբերին, նա ղեկավարեց կառուցն ավելի քան 11 տարի: