Բաքու. Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին «նշանակալի իրադարձություն է տարածաշրջանային համագործակցության համար»

PanARMENIAN.Net - «Տարածաշրջանային տրանսպորտային ցանցը կարեւոր դեր կկատարի Եվրասիական տարածաշրջանի զարգացման գործում: Հունվարի 13-ին Թբիլիսիում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունները պայմանավորվածության են հասել Բաքու-Թբիլիսի-Կարս երկարթուու շինարարության եւ վերակառուցման նախագծի ստորագրման վերաբերյալ»,-հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո կենտրոնը: Ինչպես ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ, այդ նախագծի գործարկումը «նշանակալի իրադարձություն է տարածաշրջանային համագործակցության համար»:



«Տարածաշրջանային տրանսպորտային ցանցը կարեւոր դեր կկատարի Եվրասիական տարածաշրջանի զարգացման, նրա անվտանգության ապահովման գործում, կամրապնդի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը եւ կնպաստի առավել գլոբալ համագործակցությանը: Տվյալ նախագիծը մեծ քայլ կլինի եւ նոր աստիճանի կբարձրացնի Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումը Մետաքսե մեծ ճանապարհի վերականգնման շրջանակներում: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կդառնա Արեւելք-Արեւմուտք էներգետիկ տրանսպորտային հաղորդակցության հիմնական տարրը»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Միջազգային չափանիշներին համապատասխանող երկաթուղու կառուցման շնորհիվ, անարգել կկատարվի բեռների եւ ուղեւորների փոխադրում, կզարգանան տրանսպորտային տարածաշրջանային ենթակառուցվածքները, կապահովվի առավել հաջող ելքը ապրանքների շուկա եւ այլն, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---