Jane's. 2007 թվականին Հայաստանի մեկուսացումը կխորանա, լարվածությունը Ղարաբաղի շուրջ կսաստկանա

PanARMENIAN.Net - Jane's հետազոտական կենտրոնի այսօր հրապարակած կանխատեսման համաձայն` 2007 թվականին Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը, ամենայն հավանականությամբ, կխորանա: «Այս տարի, հավանաբար, լուրջ փոփոխություն կկատարվի Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքում, քանի որ Ադրբեջանի էներգետիկ պաշարները եւ Վրաստանի շարունակվող ձգտումը դեպի Արեւմուտք նրանց ավելի ու ավելի անկախ են դարձնում Մոսկվայից: Միեւնույն ժամանակ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը, ամենայն հավանականությամբ, կխորանա: Սա կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի հակամարտությունների վրա` լարվածությունը կշարունակվի, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում` կսաստկանա տարվա ընթացքում»,֊ - կանխատեսում են հեղինակավոր հետազոտական կենտրոնի փորձագետները:



«Ադրբեջանի աճող անհրաժեշտությունը Եվրոպայի համար` որպես Բաքու - ֊Ջեյհան նավթատարով եւ Բաքու - ֊Էրզրում գազատարով էներգիայի մատակարար եւ անվտանգության հարցերում, ՆԱՏՕ-֊ի եւ ԱՄՆ-֊ի հետ համագործակցելու Բաքվի մեծացող ցանկությունը կարող են 2007 թվականին հանգեցնել ավելի մեծ միջազգային ներգրավվածության Լեռնային Ղարաբաղի հարցում: Սա կարող է վճռորոշ լինել տարվա ընթացքում լարվածությունը զսպելու համար»,֊ - ասված է վերլուծականում, որը վերնագրված է` «Հարավային Կովկասին փոթորկահույզ տարի է սպասում»: «Բոլոր դեպքերում, եթե Արեւմուտքի ուշադրությունը առավելություն ստեղծի Ադրբեջանի համար, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ի պատասխան կսերտացնի կապերը Ռուսաստանի հետ: Արդյունքում երկու կողմերը ավելի խորը կխրամատավորվեն երկու ընդդիմադիր ճամբարներում` առանձին եւ մրցակցող միջազգային աջակիցներով»,֊ - գտնում են հետազոտական կենտրոնի փորձագետները: «Այս ամենը տարածաշրջանը կկանգնեցնի վճռորոշ երկընտրանքի առջեւ, երբ զարգացման եւ կարգավորման մեծ ներուժին կդիմակայի մեծագույն վտանգը եւ հնարավոր բախումը: Բոլոր դեպքերում, ամենայն հավանականությամբ, դրսի ուժին է պատկանելու վճռորոշ խոսքը` ո՞ր ուղղությամբ է շարժվելու Հարավային Կովկասը 2007 թվականին: Տարածաշրջանը բախտի քմահաճույքին թողնելը դժվար թե համապատասխանի որեւէ մեկի շահերին»,֊ - եզրակացնում են Jane's֊-ի մասնագետները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---