Վրաստանի էներգետիկայի նախարարը մեկնել է Իրան` գազային բանակցությունների![]() 15 փետրվարի 2016 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պաշտոնական այցով մեկնել է Իրան: Ինչպես հայտնել է Կալաձեն լրագրողներին, Իրան այցի շրջանակներում տեղի կունենան հանդիպումներ Իրանի էներգետիկայի և ԱԳ նախարարի, ինչպես նաև Իրանի փոխնախագահի հետ: Ըստ նրա, բանակցություններում խոսվելու է Իրանից բնական գազ ստանալու մասին, ինչն, ըստ Կալաձեի, կարելի է իրականացնել 2 ճանապարհով` Ադրբեջանով և Հայաստանով: «Հետաքրքրական է նաև բնական գազի գինը, որքանով է այն մրցունակ Վրաստանում գործող գների համեմատ»,-հայտարարել է Կալաձեն, հայտնում է apsny.ge-ն: Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկն, ուստի Վրաստանին գազի լրացուցիչ ծավալ է հարկավոր: 2015-ի հունվար-սեպտեմբերին Վրաստանն Ադրբեջանից ներկրել է մոտ 968 հազար տոննա գազ` մոտ $ 202 մլն, ինչը 25 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ադրբեջանը գազի հիմնական առաքիչն է այդ երկիր, բացի այդ Վրաստանը գազ է ստանում Ռուսաստանից որպես վճար դեպի Հայաստան գազի տարանցման համար: Ռուսաստանից գազի առաքումների վերսկսման հնարավորությունը սկանդալի պատճառ դարձավ Վրաստանում` նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մեղադրում են Վրաստանի իշխանություններին երկրի արևմտամետ քաղաքական կուրսը փոխելու մտադրության մեջ: Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն անդրադարձել է գազի գնման ծավալների ավելացման անհրաժեշտությանը: Նա հայտարարել էր, որ ապագայում Վրաստանը կարող է գազ գնել Իրանից: «Առաջիկայում Վրաստանը կկարողանա գազ գնել Իրանից միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքով: Մենք այլ ելք չունենք: Սա երկարաժամկետ նախագիծ է և մենք կքննարկենք այն», ասել էր Կալաձեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |