Ֆրանսիայի կոչը Թուրքիային. «Դադարեցրեք հրետակոծել Սիրիայի քրդերին»

Ֆրանսիայի կոչը Թուրքիային. «Դադարեցրեք հրետակոծել Սիրիայի քրդերին»

PanARMENIAN.Net - Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային դադարեցնել հրետակոծությունները՝ ուղղված Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) դիրքերին:

Haberler-ի իրազեկմամբ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

«Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում Հալեպի և Սիրիայի հյուսիսում վատթարացող իրավիճակի կապակցությամբ և Թուրքիային ու Սիրիայի կառավարական զորքերին կրակի դադարեցման կոչ է անում»,- ասված է հայտարարության մեջ:

Թուրքիայի վերոնշյալ գործողություններին արձագանքել է նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը: Նա հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն այժմ ջանքեր է գորածդրում, որպեսզի քրդերը չօգտվեն ներկայիս իրավիճակից և զերծ մնան Թուրքիային սահմանամերձ նոր տարածքներ գրավելուց: Բայդենը Թուրքիային կոչ է արել դադարեցնել հրետակոծությունները քրդական ուժերի ուղղությամբ:

Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Անկարային «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում:

Փետրվարի 14-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) Fırtına տեսակի թուրքական հաուբիցներով հրետակաոծել են թուրք-սիրիական սահմանամերձ Ազեզ քաղաքի հարավարևելյան Մարանաս շրջանը, որտեղ գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի զինանոցները:

Կարդացեք նաև՝ Թուրքերը կրկին գնդակոծել են Սիրիայի տարածքը

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---