19 հունվարի 2007 - 15:08 AMT
Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը իրոք հանդիպելու են Սոչիում հունվարի 24-ին
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է, որ հունվարի 24-ին կկայանա Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանիպումը: Երկու ղեկավարների հանդիպումն անցնելու է Վ. Պուտինի` Սոչիի նստավայր «Բոչարով ռուչեյ»-ում: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցերի մեծ շրջանակ են քննարկելու: