Վարկ ՀԲ-ից՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար![]() 18 փետրվարի 2016 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար։ Փետրվարի 18-ին Կառավարության նիստի ավարտին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ ՀԲ-ի հետ համաձայնություն արդեն ձեռք բերվել է, վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը՝ 1.5%: Զախարյանը նշել է, որ հենց այդ վարկի շնորհիվ էլեկտրաէներգիայի սակագները ստիպված չեն լինի բարձրացնել. «Դա էլեկտրաէներգիա արտադրած ընկերությունների, էլեկտրաէներգիայի դիմաց չվճարված գումարն է, ՀԷՑ-ի չվճարածը, բացի այդ, նաև որոշակի փոխառնությունների համար է», մեջբերում է «Ա1+»-ը: Լրագրողների մյուս հարցերին Զախարյանը հրաժարվել է պատասխանել: ՀԷՑ-ին են պատկանում 36 հազար կմ երկարությամբ ցանցերը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Ընկերությունը 100 տոկսով պատկանում էր ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ: 2015-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։ «Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ» ընկերության պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: ՀՀ կառավարությունը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ շարունակում է էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրել բնակիչ-բաժանորդներին և ՓՄՁ-ներին։ Մնակիչ-բաժանորդների և ՓՄՁ-ների օգտագործած էլեկտրաէներգիայի փոխհատուցումը կշարունակվի մինչև 2016-ի հուլիսի 31-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |