Բեյրութից ճարտարապետական ընկերությունը Լոռիում կրթական կենտրոն կկառուցի![]() 18 փետրվարի 2016 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Բեյրությում գործող ճարտարապետական և դիզայներական Paul Kaloustian Studio ընկերությունը նախագծել է Լոռիում կառուցվելիք կրթական կենտրոնը: «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի միջոցներով կառուցվող Smart Centre (խելացի կենտրոն) ուսումնական կենտրոնը կրթական, առողջապահական ու բարեգործական նախագծեր է իրականացնելու տարածաշրջանի 20 գյուղերի համար: Ուշադրության կենտրոնում է լինելու տեխնոլոգիական կրթությունը, արվեստը, սպորտը: Ինչպես գրում է Design Middle East պարբերականը, հիմնական շինությունը ներառում է 700 քմ ներքին բակ ու կառուցվածքով կրկնում է շրջապատող լանդշաֆտի բնագիծը: Այնտեղ են տեղակայվելու կոմպյուտերային ու սովորական դասասենյակներ, սպորտի հրապարակ, բացօթյա սեմինարերի համար տարածություն, ռեստորան: Առանձին կառուցվելիք երկրորդ օժանդակ շինությունը ծառայելու է որպես մանուկների համար նախատեսված տարածք ու 14 սենյակ ունեցող հյուրատուն: Նախատեսվում է կյանքի կոչել նախագիծն 2016 թվականի ընթացքում: 2015 թվականի դեկտեմբերին Նյու-Յորքում անցկացված միջոցառման ընթացքում COAF հիմնադրամը ավելի քան $3.7 մլն հավաքեց Լոռիում կենտրոնը հիմնելու համար: Կենտրոնը կառուցվելու է Դեբետ գյուղի մերձակայքում, այնտեղ դասավանդվելու են անգլերեն, արվեստ, երաժշություն, օրգանական գյուղատնտեսություն, սպորտ, առողջապահություն և այլ առարկաներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |