Հրանտ Դինկին սպանեցին նրանք, ում համար ձեռնատու չէ ճշմարտությունը լսել19 հունվարի 2007 - 18:36 AMT PanARMENIAN.Net - «Եվրամիության կողմից ճնշված Թուրքիան, որն արտաքնապես պաշտպանում է խոսքի ազատությունը, հարցը լուծել է զուտ թուրքական ոգով: Հրանտ Դինկին սպանեցին այն ուժերը, ում համար ձեռնատու չէ ճշմարտությունը լսել»,-PanARMENIAN.Net ի թղթակցին այդպես է մեկնաբանել հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի սպանությունը հայ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, սպանությունը կատարել են այն մարդիկ, որոնք անում են ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը մնա որպես «յոթ կողպեքի տակ» փակված գաղտնիք: Ըստ հայ քաղաքագետի, վտանգ է սպառնում նաեւ 2006 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր գրող Օրհան Փամուկին, որն, ինչպես եւ Հրանտ Դինկը, քրեական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |