Հ.Դինքի սպանությունը. Ստամբուլի հայկական համայնքում 15-օրյա սուգ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Կոստանդնուպոսլի պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը Ստամբուլսում տված մամլո ասուլսիսի ժամանակ խիստ դատապարտել է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Մոտ 60 հազար անդամ ունեցող Ստամբուլի հայ համայնքում 15-օրյա սուգ է հայտարարվել:



Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականին Թուրքիայի Մալաթիա շրջանում: Նա յոթ տարեկան է եղել, երբ ծնողները նրան տեղափոխել են Ստամբուլ: Միջնակարգ կրթությունը նա ստացել է Ստամբուլի հայկական դպրոցում, ինչից հետո ընդունվել է Ստամբուլի համալսարան, որը եւ ավարտել է` սկզբում ստանալով կենդանաբանի ապա եւ փիլիսոփայի մասնագիտություն: 1996 թվականից ի վեր Դինքը գլխավորել է հայերեն եւ թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ագոս» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---